Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին Հալաբյան փողոցում ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ տվյալ անձը ՀՀ քաղաքացի 55-ամյա Ռուբեն Բալյանն է։
Նա այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ և նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն։