««Բացարձակապես կարիք չկա Հայաստանում ունենալ այդքան մեծ ոստիկանական բանակ, բայց եթե մենք ունենք այդքան մեծ ոստիկանական բանակ և այդքան մեծ ծախսեր ենք անում ոստիկանության վրա, դրա մեղքը ոստիկանությանը չէ, փաստորեն պարզվում է, որ մեր իշխանությունները արտաքին վտանգները ավելի են թերագնահատում, քան ներքին վտանգները։ Նրանք, զինելով ոստիկանությանը, մեծաքանակ ոստիկանություն ունենալով,
այդքան մեծ ծախսեր անելով ոստիկանության համար, փորձում են երկրի ժողովրդից պաշտպանել իրենց սեփական իշխանությանը՝ ի հաշվի Հայաստանին սպառնացող վտանգների», - մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավունքի և ազատության կենտրոն»-ի նախագահ Վարդան Հարությունյանը։
Նրա խոսքով՝ մեր բանակը պետք է ստանար ոստիկանության վրա արված ծախսի հսկայական բաժինը. «Կարող էր ոստիկանությունն ունենալ մի քիչ ավելի քիչ և պակաս թանկարժեք մեքենաներ, բայց բանակը չի կարող չունենալ ժամանակակից միջոցներ ու զենք։ Կ. Հարությունյանի դիտարկմամբ՝ տարիներ շարունակ ոստիկաններին սովորեցրել են, որ նրանք պետք է ցրեն հանրահավաքները՝ պաշտպանելու փոխարեն, որ պետք է ծեծեն ցուցարարներին՝ նրանց անդորրը և խաղաղություն ապահովելու փոխարեն։ Նրա կարծիքով՝ ոստիկանության դերակատարումը, վարքուբարքը կփոխվեն միայն այն ժամանակ, երբ որ կփոխվեն նրա առաջ դրված պահանջները, իսկ դրա համար պետք է փոխվի քաղաքական իշխանությունը»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: