Տանկային բիաթլոնում շահած Т-90 տանկն այս պահին Հայաստան ուղարկելը երկու կարևոր նրբություն ունի։
Առաջին. մեծ քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում, ինչպես հիմա ընդունված է ասել` ռուսները մեսիջ են ուղարկում մեր ու մի քիչ ավելի Ադրբեջանի հասարակությանը։
Երկրորդ. մեկ տանկով ոչ փրկվելու ենք, ոչ էլ առավելության ենք հասնելու թշնամու նկատմամբ։ Ադրբեջանը 100֊-ից ավել ունի այս տանկերից։ Սրանք առանձնապես վախենալու չեն, բայց մեր սպառազինության մեջ առկա Т-72 տանկերից տարբեր են։ Մեր մասնագետները Т-90-ը մոտ օրերս տեղը տեղին կուսումնասիրեն, մոտիկից կուսումնասիրեն թույլ և ուժեղ կողմերը... Կհասկանանք, ի վերջո, սրանց ինչով ենք վառելու` ֆագոտ, կոռնետ, խրիզանտեմա... ի՞նչն է ավելի արդյունավետ։
Ի դեպ, Ասլան անունը ստացած ադրբեջանական Т-72 տանկերը, որոնք մոդեռնիզացրել էր իսրայելական ընկերությունը, երրորդ սերնդի հակատանկային միջոցների համար պետք է անձեռնմխելի լինեին, բայց մերոնք ֆագոտով խփեցին...
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: