Անգլիայի Սուրրեյ գերեզմանատան աշխատակիցները նշել են Lifenews-ին, որ հանգուցյալ ռուս օլիգարխի հուղարկավորությունը տեղի է ունենալու հենց այդտեղ:

Ավելի վաղ հանգուցյալ օլիգարխի ընտանիքի ներկայացուցիչները նշել էին, որ Բերեզովսկուն կթաղեն մայիսի 8-ին անգլիական Սուրրեյ կոմսության գերեզմանատներից մեկում, սակայն չեն ճշտել թե հատկապես որտեղ:

Lifenews-ի լրագրողը հայտնել է, որ ռուս բզինեսմենի հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր Բրուկվուդ գերեզմանատանը, որը Եվրոպայում համարվում է ամենամեծը:

Life News-ի տվյալներով հուղարկավորությունը պետք է տեղի ունենա մոտական ժամերի ընթացքում, որի հետ կապված փակել են գերեզմանատունը և այնտեղ կարող են մուտ գործել միայն հատուկ հրավիրատոմսով, որոնք ունենա միայն ընտանիքի անդամները և օլիգարխի մերձակաները:

Բերեզովսկու հարազատների որոշմամբ հուղարկավորությունը լինելու ամբողջությամբ փակ, ինչի պատճառով ոչ մի մանրամասներ ենթակա չեն հրապարակման:

Նախապես հուղարկավորությունը տեղի էր ունենալու մայիսի 6-ին:Սակայն Բորիս Բերեզովսկու հարազատները վերջին պահին խնդրել էին փոխել ժամկետը կապված լրատվական միջոցների բարձր ուշադրության: