Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Յուրի Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնել, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը: