«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ այդ երկրում բնակվում 470 հազար քաղաքացի: Հայաստանի քաղաքացիներից շուրջ 380 հազարը աշխատունակ տարիքի տղամարդիկ և կանայք են, այսինքն 18-ից 60 տարեկան են:
Հարկ է նկատել, որ անցած տարվա վերջին Ռուսաստանում բնակվող քաղաքացիների թիվը մոտ 20 հազարով ավել է եղել: Այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Ամանորի առաջ Ռուսաստանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները դեռևս հետ չեն գնացել արտագնա աշխատանքի: Իհարկե, բացառված չէ, որ ՀՀ քաղաքացիների թվի անկումը կարող է պայմանավորված լինել նրանց մի մասի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: