Երուսաղեմի Սբ. Հարության տաճարում ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ միշտ մերը՝ ՀԱՅԵՐԻՆՆ է եղել։ Չեմ կարծում որ հրեաները երբևէ մարսեն այս փաստը։
Ինչպես նաև հույները, ռուսները, ասորիները կամ ղպտիները ( վերջին երկուսին հայերն են իրավունքներ ու տարածքներ տվել, ու այսօր ցավոք քաղում ենք վատ պտուղներ, իսկ ռուսներն ընդհանրապես չկան որպես միավոր կամ իրավական կողմ այստեղ, ուղղակի քանակով են մեր ուխտավորաց խմբերին փորձում ճնշել ), բայց դրա մասին չի այս ձայնագրությունը։ Այլ ՀԱՎԱՏՔԻ։ ԱՐՑԱԽԻ դրոշը Քրիստոսի Հարության տոնին Հարության Տաճարում Տերունական աղոթքով իր հաղթական ներկայությունն ուներ, ինչպես որ մեր դերն ու դիրքն է Իսրայելում, որը ցավոք, պահվում է ՇԱՏ ՄԵԾ դժվարությամբ ու պայքարով՝ ինչպես մեր Հայրենիքի սահմանները։ Այստեղ ծառայող յուրաքանչյուր հայ հոգևորական Զինվոր է, որոնք քրիստոնավայել պահում են մեր Հավատքն ու Քրիստոնեության մաքուր ու իրական դեմքն առահասարակ..ու չկար մեկը ում շուրթին չլիներ Աղոթքն առ Հայրենիք։
Այսպիսով, հոգևոր լրջագույն կենտրոնից, հրեաների սրտից ՀԱՏՈՒԿ ՀԱՅՐ ՄԵՐԸ, հատուկ՝ Արցախի ու Հայաստան աշխարհի համար։
Հ.Գ. Մեր յուրօրինակ ուղերձն է մեր հայ զինվորին։ Դուխով։
Ում մոտ հարց առաջանա թե ինչու՞ Երուսաղեմում՝ Հարության տաճարում ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇ, թող գնա Գանձասար, պտտվի, պատմությունն իմանա, ու եթե ԷԼԻ չհաականա, թող ինքնակամ անֆրենդ լինի։)
Մեր ուխտն ընդունելի, իսկ մեր հայրենիքին՝ խաղաղություն թող լինի՜ #jerusalem #armenian
Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։