Հայկ Ներսեսյան․ այս փոքրիկի ճակատագիրը ծննդյան օրվանից կյանքից առավել հրաշք է հիշեցնում։ Երբ նա լույս աշխարհ եկավ ընդամենը 5 ամսականում՝ ծնարանում բժիշկներն ասացին մորը, որ պտուղը թերզարգացած է և չի ապրելու։ Պատկերացրեք՝ որքան էր նրանց զարմանքը, երբ սեղանին գցված այդ պտւղը հանկարծակի սկսում է լացել։
Շուտով պարզվում է, որ երեխան մանկական ուղեղային կաթվածի բարդ տարատեսակով է տառապում, և բժիշկները հորդորում են մորը հրաժարվել փոքրիկից։ Սակայն Պայծառ Ներսեսյանը լսել չի ուզում այդ մասին և սկսում է իր կյանքի մեծագույն պայքարը․ Հայաստանում Հայկի ախտորոշմամբ տառապողները դատապարտված են գամված մնալ հաշմանդամության սայլակին, սակայն արևմուտքում՝ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, վիրահատական միջամտությամբ հնարավոր էր Հայկին լիարժեք ապրելու՝ քայլելու, վազելու և փոխաբերական իմաստով՝ ճախրելու հնարավորություն տալ։ Այս ամենը Պայծառի համար աստղաբախշական գումարների՝ տասնյակհազարավոր դոլարի հետ էր կապված, և նա գիշերուզօր լծվում է Համացանցի միջոցով լումա-լումա գումար հավաքելու գործին։
Հայկը լուսավոր փոքրիկ է, իր տարիքի համար չափազանց խելացի և զարգացած: Սկսվել է նրա կյանքի հերթական գարունը․ ապրելու և ճակատագրին հակառակ գնալու իր կարողությամբ նա և իր մայր Պայծառը կասկածի տեղիք չեն թողնում, որ մի օր Հայկը քայլելու է: Մարտին Գերմանիայում նախանշված վիրահատությունը տեղի չունեցավ՝ գումարի բացակայության պատճառով։ Պայծառ Ներսեսյանի խնդրանքով այն տեղափոխվել է սեպտեմբերին։ Նա այսօր էլ ամեն օր շարունակում է այդ գումարի փնտրտուքները: Հայկ Ներսեսյանի նշանակված վիրահատությանը հաշված ամիսներ են մնացել: Եթե այն չկատարվի այս տարի, հետո արդեն ուշ կլինի՝ Հայկը կմեծանա, և ոսկրերը վերջնականապես կձևավորվեն: Խնդրում ենք բոլորին միանալ այս լուսավոր փոքրիկին կյանքի լույս նվիրելու գործին:
VTB բանկում հաշվեհամար է բացվել Հայկի մայրիկի՝ Պայծառ Ներսեսյանի անունով. 16046032978404 /ՀՀ դրամ/; 16046032978405 /Դոլար/; 16046032978406 /Եվրո/; 16046032978407 /Ռուբլի/; SWIFT: ARMJAM22; ArCa քարտի համարն է՝ 6769307100031522:
Աջակցել կամ մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել Պայծառ Ներսեսյանին՝ +37493 58 66 21 հեռախոսահամարով: