Հանդիպման ընթացում քննարկվել է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամ»-ի հետ համագործակցության մեխանիզմները և ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան փորձի փոխանակման, «Մայքրոսոֆթ»-ի կողմից անվտանգության նորագույն լուծումների տրամադրման և հետագա համագործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զարգանում է արագընթաց տեմպերով` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով խորացնել այն:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը էլ ավելի բարձրացնել պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռանվտանգության սպառնալիքներից: