Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի մասին մի բան էլ ես ասեմ, կարելի՞ է:
Կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին հայոց պատմության և ապագայի մեջ իր բացառիկ դերը հաստատելու համար և իհարկե այլոցն օրինակելի լինելու համար ճիշտ կլինի, որ մտնի հարկային դաշտ: Թափով մտնի, օր առաջ մտնի: Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ մոմերը պիտի ՀԴՄ-ով ծախվեն ու հարկվեն ինչպես հաց արտադրողն ու հաց ծախողն է հարկվում, զի` ոչ միայն հացիվ: Դա նշանակում է, որ եկեղեցուն արվող բոլոր նվիրատվությունները որպես եկամուտ պիտի հարկվեն, բոլոր ծառայությունների դիմաց արվող վճարները պիտի հարկվեն, ինչպես վարսավիրանոցներն ու ռեստորաններն են հարկվում: Սա նշանակում է, որ աշխատավարձ կամ հոնորար ստացող բոլոր հոգևորականներն ու այլ սպասավորների եկուտները պիտի հարկվեն, և էլի շատ բան է նշանակում: Այս միտքն այնտեղից չի առաջացել, երբ պարզվեց` բանակը 80-ականների զենքով է զինված, ոչ էլ այնտեղից, թե իբր փող չկա: Սա շատ հասարակ և արդար բան է իմ կարծիքով: Փոխանակ եկեղեցին առաջինն ու բարեխղճորեն հարկվի, փոխանակ ինքը խնդրի, որ հարկեր վճարի, պետության է վերածվել պետության մեջ ու առիթը բաց չի թողնում պետության զավթիչ անօրեններին քսմսվելու և դրանց ապօրինությունները օրհնելու համար: Ձեռը ձեռ է լվանում` 11-րդ պատվիրանը գաղտնի են պահում:
Այս գաղափարի բոլոր մանիպուլյատիվ մեկնաբանությունների հեղինակները ինձ մեծ ուրախություն կպարգևեն: Տխուր եմ մի տեսակ:
Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից: