Արքայազն Չարլզը 17 տարվա մեջ առաջին անգամ ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի արքայական ելույթին բրիտանական խորհրդարանի նիստի բացման ժամանակ: Բրիտանական ԶԼՄները այս քայլի մեջ տեսնում են, որ թագուհին պատրաստվում է իր լիազորությունները հանձնել Չարլզին:

Ելիզավետա Երկրորդը խորհրդարանում իր ավանդական ելույթի ժամանակ նշել է կառավարության աշխատանքի գերակայությունները մոտական տարիների ընթացքում: Ելույթի ժամանակ ամենագլխավորը հայտարարությունն էր, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները իրականացնում են միգրացիոն բարեփոխումներ` հեշտացնելով երկրից օտար ազգի ներկայացուցիչների և հանցագործների արտաքսումը երկրից:

Չարլզը ներկա է գտնվել այսպիսի արարողությանը սկսած 1996 թվականից: Չորեքշաբթի օրը նրան ուղեկցել է իր կնոջ Քորնոուլի դքսուհի Քամիլայի հետ: Երեկ թագուհին հայտարարել է, որ ներկա չի գտնվելու Միավորված ազգերի կառավարական հանդիպմանը, որը տեղի է ունենալու նոյեմբերին Շրի Լանկայում,իսկ նրա փոխարեն ներկա է գտնվելու արքայազն Չարլզը:Այս մասին նշում է անգլիական Mirror պարբերականը:

Երեկվա թագուհու արարողությունից հետո Շրի Լանկայի լրատվական միջոցները հիշեցրել են թագուհու տարիքի մասին, ով այս տարի դառնում է 87 տարեկան: Մարտի սկզբին թագուհին հոսպիտալիզացվել է ստամոքսա-աղիքային տրկատի բորբոքմամբ և ստիպված է եղել չեղյալ հայտարարել մի շարք միջոցառումներ առողջական վիճակի պատճառով: