Ամերիկյան The McClatchy գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ սիրիական ապստամբներին ղեկավարող Սալիմ Իդրիսը հայտնել է, որ իր զինված ուժերը մասնատված են և չունեն Բաշար Ասադին տապալելու համար անհրաժեշտ ռազմական հմտություններ:
Ինչպես հայտարարել է Սիրիայի ազատ բանակի ղեկավարը նա փորձում է ստեղծել հրամանատարության միավորված ճակատ և ղեկավարել իր բոլոր ուժերը երկրի տարբեր նահանգներում, սակայն նա մեծ ազդեցություն չունի ապստամբների վրա և ոչ էլ ուղղակի հսկողություն մի շարք մեծ խմբավորումների վրա:
Բացի դա ապստամները գրեթե չունեն մասնագիտական հմտություններ, իսկ միավորումը փողի խսիտ կարիք ունի:
«Մենք ունեն զենքի և ռազմամթերքի կարիք: Փողը բավական չէ լոգիստիկայի, վառելիքի և ապստմաբներին ավտոմեքենա տրամադրելու համար»,- նշել է Իդրիսը:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ում չեն դադարում քննարկումներն ու վեճերը կապված ապստամբներին զինելու հարցի հետ: Մարտի կեսերին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիան և Բրիտանիան առաջարկեցին հանել զենքեր տրամադրելու էմբարգոն, սակայն մերժում ստացավ: Այնուհետև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտնեց, որ ապստմաբներին զինելը չի օգնի վերջ տալ քաղաքացիական պատերազմին Սիրիայում:
Միաժամանակ ԱՄՆ և Թուրքիան համաձայնության եկան սիրիացի ապստմբներին տրամադրել 123 մլն դոլարի ոչ ռազմական տեխնիկա: