Մայիսի 9-ին, ժամը 14.03-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ցած նետվել տան տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Ա. Ա.-ի ինքնասպանության փորձը կանխվել է:


