Արցախի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներից մեկում էինք: Չաստի միակ Երևանցի տղեն էր՝ ավագ լեյտենանտ Լեո Օհանջանյան : Կատակով ասումա՝ ախպեր 4 տարիա ստեղ եմ Երևանիս կարոտ եմ մնացել , սաղ կողքս ղարաբաղցիներ են, մի քիչ հետդ խոսամ Երևանիս կարոտը առնեմ:

Էտ որ մի պահ բոլորը սկսեցին քննադատել մեր ՀՕՊ զորքերին, այ էս տղեն նենց վիդեոներ էր ցույց տալիս , թե օդի մեջ ինչեր են բռնում , որ մարդու բերան էր բաց մնում: Բայց դե տենց բաները հրապարակման ենթակա չեն, թող բոլորը խոսան, տղերքը իրանց գործն են անում:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: