Հեյդար Ալիևի ծնունդը մեծ շուքով նշվում է Ադրբեջանում այսօր։ Մեծ մարդ ու խորաթափանց ղեկավար, ում շնորհիվ Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրաիլը, Զանգիլանը ու Կուբաթլուն այսօր կազմում են Արցախի Հանրապետության մաս։ Անթիվ են այն զինամթերքները, որ Ադրբեջանը ձեռք է բերել Ալիևի օրոք, ու որոնք իրենց արժանի տեղն են գտել Արցախի պաշտպանության բանակի կազմում։
Մեծ է Ալիևի ռազմական տաղանդը։ Քարվաճառի 1994 թ. ամանորյա տապալված օպերացիայի՝ Մռավի լեռներից 2000 մոջահեդներից կազմված գնդերի ճեղքումը, իսկ այնուհետև դրանց ի սպառ ջախջախումը թույլ է տվել մեծ հրամանատարին համոզվելու, որ ճեղքումը այդտեղ իր երկրի համար որևէ դրական արդյունքի չի բերի։
Ալիևի մեծությունը թույլ է տվել այսօրվա Ադրբեջանին կորցնելու իր նախկին սովետական տարածքի ընդհամենը 20 տոկոսը, ինչի համար ամեն իրեն հարգող ադրբեջանցի պարտավոր է ամեն օր փառաբանել մեծ քաղաքական գործչին, ԿԳԲ ղեկավարին, հզոր հրամանատարին ու պարզապես բարի Հեյդար պապիկին։ Ուռա։
Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից: