Երեկ, «Եվրատեսիլ 2016»-ի կիսաեզրափակիչ փուլի ավարտից հետո կայացած ասուլիսին Իվետա Մուկուչյանը պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչու էր երգչուհին ծածանում Արցախի դրոշը, այն դեպքում, երբ այս թեման ներկայում Եվրոպայում ամենաքաղաքականացվածներից է:
Երգչուհին նախ շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ ինքն իրականում շատ էր ուզում անդրադառնալ այս թեմային: Իվետան պատասխանեց. «Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը և իմ սիրտը, իմ մտքերը, իմ զգացմունքները իմ հայրենիքի հետ են, չնայած նրան որ 50 միլիոն մարդ ինձ է հետևում»:
Իվետան նշեց, որ իր երգով նա խաղաղության կոչ է անում, Հայաստանը միայն խաղաղություն է ուղում: Եվ հենց այս գաղափարն է նա ներդրել իր երգի մեջ՝ տարածեվ «Սիրո ալիք»:
«Ես ապրում եմ Գերմանիայում, ես հայ եմ... ես միայն խաղաղություն եմ ուզում»,- ասաց նա: