Հայաստանը կճանաչի Արցախը, երբ գա դրա ժամանակը. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է գալու Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու ժամանակը:
«Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»,- ավելացրել է նա:
Վարչապետն օրերս այցելել է Արցախ և տեղում ծանոթացել իրավիճակին:
«Եղել ենք նաև առաջնագծում: Կարող եմ ասել, որ սկսած մեր զինվորներից, սպաներից, գեներալներից, Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործչներից, բոլորի մոտ շատ հստակ, բարձր վստահություն կա մեր ապագա հաղթանակների համար: Դա մեզ ոգևորեց: Քննարկել ենք նաև տնտեսական խնդիրներ, և բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,- մանրամասնեց նա: