Ազգային ժողովում այսօր ընդունվեց հերթական խայտառակ օրինագիծը։ Պետությունը օլիգարխ Միկա Բաղդասարովին ներում է իր 500 մլն. պարտքը։ Այո, պետությունը, որի պետական բյուջեում բավարար փող չկա նույնիսկ թեթև սպառազինություն առձեռն ձեռք բերելու համար, և որը բանակի մի շարք տարրական կարիքները բավարարարելու համար դիմում է աղքատության ճիրաններում ապրող և հանուն իր զինվորի կրկնակի հարկման ենթարկվելու պատրաստ ժողովրդին և աջ ու ձախ ինչ-որ արտոնություններ է տալիս ու տույժ-տուգանքներ է ներում միլոնատերերին։ Ինչ է սա, եթե ոչ ժողովրդի՝ զինվորին ինչով հնարավոր է օժանդակելու պատրաստակամության անխնա չարաշահում, և միաժամանակ օրենսդիր մարմինը սեփական թիմակիցների բիզնես շահերին ծառայեցնելու նենգ գործելաոճ։
Այսինքն՝ իշխանական օղակների «տրամաբանությունը» մոտավորապես աշխատում է հետևյալ կերպ, միևույն է «էս հարիֆ» ժողովուրդն ինչքան էլ վատ ապրի, իր զինվորին վերջին լուման էլ կհանի կտա, ոնց չէ իրենց տղաներն ու եղբայրներն են առաջնագծում»։ Ստացվում է նման մի բան իշխանությունը բանակ պահելու ծանր բեռն այս անգամ ամբողջությամբ թողնում է ժողովրդի վզին, իսկ ինքը զբաղվում թիմակիցների «ղալաթները» ներելով։
Հիշում եք արդյոք նման մի դեպք երբ ժողովրդի հաշվին աշխատավարձ ստացող պետական ինչ-ինչ գերատեսչություններ ներեն 55 000 նվազագույն աշխատավարձ ստացող սովորական քաղաքացիների տույժերը, տուգանքները, կամ ՓՄՁ հիմնելու համար հարկային արտոնություններ տան, և այս պայմաններում ինչ է եթե ոչ անբարոյականություն օլիգարխին տույժ ներելը։
Զուգահեռ սրան` մի նյութ եմ կարդում մամուլում, այն մասին, որ բանկը մերժել է չեզոքացնել ապրիլյան պատերազմում զոհված մայոր Հայկ Թորոյանի ընտանիքի վարկային պարտավորությունները։ Այս հայրենիքը, ում համար մայորը տվել է իր կյանքը, ընդամենը ճոխ արատովայր է իշխանական օղակների համար։
Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: