ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մայիսի 9-ը մեր տանն առանձնահատուկ խորհուրդ ուներ, քանի որ հայրս ևս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Ուրախ եմ, որ մենք վերականգնեցինք մայիսի 9-ը՝ որպես պետական տոն: Ամեն անգամ այս օրը հիշում եմ իմ հոր խոսքերը, որ սա նաև հայ ժողովրդի հաղթանակի օրն է և մեր պատմության կարևորագույն էջերից մեկը: Մենք պետք է հպարտությամբ հիշենք, որ նաև հայ զինվորն է Մեծ հայրենականում իր պարտքը կատարել, քանի որ պայքարելով ֆաշիզմի դեմ՝ նրանք պայքարում էին հանուն Հայաստանի ապագայի»:

Այս խոսքերը Տիգրան Սարգսյանն ասել է նաև այսօր՝ Հաղթանակ զբոսայգում, որի տեսանյութը YerevanNews.am-ը շուտով կներկայացնի: