Բելառուսը ներկայացնող IVAN-ը (Ալեքսանդր Իվանով) չի կարող ամբողջովին մերկ դուրս գալ բեմ։ Այս մասին «Եվրատեսիլ 2016»-ի երկրորդ կիսաեզրափակիչի նախաշեմին հայտարարել են մրցույթի կազմակերպիչները: Իսկ նրա բեմադրության մեջ ի սկզբանե նախատեսված երկու գայլերը փոխարինվել են գրաֆիկականներով։
Նշենք, որ IVAN-ի պրոդյուսերն է Վիկտոր Դրոբիշը, որը նաև նրա երգի հեղինակն է։