The Washington Post թերթը ներկայացրել է լուսանկարչուհի Անուշ Բաբաջանյանի լուսանկարները Լեռնային Ղարաբաղից՝ դրանց միջոցով անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը:
«22 տարի Լեռնային Ղարաբաղ անունով հայտնի շրջանը համեմատաբար խաղաղ էր մնում: 1988-1994 թվականներին՝ նախկին Խորհրդային Միության փլուզման ժամանակ այդտեղ տեղի ունեցած դաժան պատերազմը սպիեր է թողել դիվանագիտական ոլորտում որպես «սառած հակամարտության» գոտի հայտնի վայրում: Սիրիացի փախստականների հետ կապված ճգնաժամի պատճառով Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը կարող էր այդ փխրուն խաղաղությունը վերացնելու պատճառ դառնալ: Ապրիլին հինգ օր տևողությամբ պատերազմ բռնկվեց այդտեղ: Ընտանիքները ստիպված էին փախչել»,- գրում է թերթը: