Մայիսի 12-ին, ժամը 16.18 -ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ օձը նկատվել է 9-րդ փողոցի Ա. Ո.-ին պատկանող տան հյուրասենյակի բազկաթոռին:
Փրկարարները բռնել են իժ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:


