«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Ս.թ. մայիսի 16-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի ջրամատակարարումը: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս տարածքներում կդադարեցվի 4-րդից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Ս.թ. մայիսի 17-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 18-ը ժամը 10.00-ն կդադարեցվի`
Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ
թաղամասի 6-ից-20 փողոցների և 1-ին փողոցի հանրային բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: