Հիշում եք չէ, որ Սուրենչոս նամակ էր գրել Օբամային

պատասխանը ստացել է գիտունիկս

,,սա յանի իմ նամակիս պատասխաննա ?

լհա ինդի պենա լի , կիրալն, ղարկալ ...

ա թյու, հինչ խուտուրու երգիրա սա ,, - էս էլ 9 տարեկան Սուրենչոյիս ռեակցիան Օբամայի պատասխանին

Շնորհակալություն գրելու համար.

Ամերիկացիների յուրաքանչյուր սերունդ դիմակայում է գլոբալ մարտահրավերների, որ վերաձեւավորում է մեր մոլորակը եւ մեր տեղը դրա մեջ: Մենք միշտ ավելի ուժեղ ենք դառնում քան նախկինում հաղթահարելով մեր մտավախությունները, մտածելով եւ գործելով նորովի, եւ ոգտագործելով փոփոխության քամիները ի օգուտ մեզ: . Որպես աշխարհի ամենահզոր ազգի նախագահ և որպես աշխարհին երբեւէ հայտնի լավագույն Մարտական ուժի գերագույն հրամանատար, ես հասկանում եմ, ինչպես անհավատալի հնարավորությունները մեր հասանելիության սահմաններում, այլ նաեւ վտանգները, որոնք, անտեսելըլ, վտանգում է աշխարհի մարդկանց ապահովությունը:

Մենք գտնվում ենք իրական մարտահրավերների ժամանակաշրջանում, որոնցից շատերը մեզ հետ կլինեն գալիք տարիների ընթացքում, ISIL-ի սփռված ցանցերը, Ալ Ղաիդայի եւ այլ փոխկապակցված խմբավորումներ. փխրուն եւ հակամարտությունից տուժած պետություններ, վարակիչ հիվանդությունների առաջացում, քայքայիչ կիբեր հարձակումների վտանգ եւ միջուկային զենքի տարածման պոտենցիալը:

Աշխարհի հայացքը ուղղված է դեպի Ամերիկան, սպասելով օգնություն այդ խնդիրների լուծման համար, և երբ կոնֆլիկտի մեջ խրված յուրաքանչյուր երկրի վերակառուցումը պրոբլեմային վիճակների ստեղծման բաղադրատոմսն կարող է լինել, անտեսել, թե ինչ է տեղի ունենում, մեր սահմաններից դուրս նույնպես տարբերակ չէ:

21-րդ դարում Ամերիկյան առաջնատարությունը ապավինում է մարտական ուժերի իմաստնաբար կիրառման վրա, մոբիլիզացնելով պետություններին լուծել այն գլոբալ ճգնաժամերը, որ շարժում է մեր խիղճը եւ սպառնում մեր անվտանգությանը: Դա է պատճառը, որ մենք առաջնորդում ենք միջազգային կոալիցիաներին ISIL եւ Ալ-Ղաիդայի ոչնչացման գործում, Սիրիայում տեւական խաղաղության հաստատման համար: Մեր դիվանագիտությունը սկզբունքային խնդիրներից է Կուբայի ժողովրդի վերջապես մնացյալ աշխարհի հետ վերամիավուրումը; պատժամիջոցներով կզուգորդված կանխել ենք Իրանի միջուկային զենքով զինվելը, օգնել ենք մեկուսացնել Ռուսաստանին, Ուկրաինայում իր ռազմական միջամտությունից հետո : Եւ միջազգային կառույցները, ՆԱՏՕ-ից եւ ՄԱԿ-ից մինչև Համաշխարհային բանկ եւ Արժույթի միջազգային հիմնադրամ, օգնեցին նվազեցնել ամերիկյան գործողությունների միակողմանի լինելու անհրաժեշտությունը, ապահովել, որ մյուս երկրները նույնպեսլ իրենց բեռը քաշեն:

Ամերիկյան առաջատարությունը նաեւ նշանակում է հասկանալ, որ արտաքին օգնությունը բարեգործություն չէ, այլ արտահայտում է մեր ընդհանուր մարդասիրությունը եւ կարեւոր ներդրում է մեր հավաքական անվտանգության մեջ: Ահա այդպես ենք մենք կանգնեցրել էբոլայի տարածումը Արեւմտյան Աֆրիկայում եւ ամրագրել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի մասին պատմության ամենահավակնոտ համաձայնագիրը : Դա է պատճառը, որ մենք մեջքով չենք դառնում դեպի այն քաղաքացիները, որոնք փախել են բռնություններից կամ մարդու իրավունքների ոտնահարումներից արտասահմանում, եւ կշարունակենք օգնել զարգացող երկրներին, հիվանդության կամ աղետի դեպքում.

Կրկին շնորհակալություն ձեզ՝ մեզ գրելու համար:

Քանի դեռ ես նախագահ եմ, ես կշարունակեմ համբերատար, կարգապահ մոտեցում արտաքին քաղաքականությանը, օգտագործելոով մեր ազգային ուժի յուրաքանչյուր տարր-դիվանագիտական, զարգացման, եւ ռազմական, հանդես գալ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության անունից, եւ ապահովել խաղաղություն եւ բարգավաճում բոլորի համար:

Հարգանքներով,

Բարաք Օբաման

ՀԳ. հիշեցնելու համար դնում եմ նաև Սուրենչոյիս նամակը

Բելլա Լալայանի ֆեյսբուքյան էջից: