Երեքամյա երեխան Ֆլորիդա նահանգում ինքն իրեն կրակել է հորեղբոր սենյակում գտած ատրճանակով:

Ջադերիուս Սփեյթսը միայնակ է եղել, որբ երբ պատահաբար կրակել է 9 մմանոց ատրճանակից, որը վերցրել է հորեղբոր պայուսակից: Այս մասին նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը ձերբակալել է երեխայի հորեղբորը Ջեֆրի Վոլքերին, որը մեղադրվում է հանցագործական անփության մեջ:

Երեխայի ծնողները Ժասմին Բելը և Թրենթին Սթեյթսը եղել են իրենց ննջասենյակում, երբ երեխան կրակել է իրեն:

Երեխան մահացել է Ֆլորիդայի հիվանդանոց հասնելուց հետո: