Ադրբեջանցիները մոռացել են «կուլտուրական» նեղանալու խորհրդային ձևերը... Լավ չի
Եվրատեսիլում Իվետա Մուկուչյանի՝ Արցախի դրոշը ծածանելուց հետո ադրբեջանցիների բարձրացրած վայնասունը խորհրդային տարիներին պատահած մի պատմություն հիշեցրեց... Տատիցս եմ լսել: Մեր հարևանի տանը հարսանիք է եղել: Միջոցառմանը հրավիրված են եղել նաև ադրբեջանցիներ: Հերթական երգից հետո, երբ երաժիշտները նվագել են՝ «Կարս-Կարս-Կարս, հայրենիքի հարս, Ե՞րբ պիտի դու տուն վերադառնաս», ադրբեջանցի հյուրերը, կրկնվող «Կարս-Կարս-Կարս»-ից նեղսրտած, ցուցադրաբար լքել են հարսանքավորներին՝ ԱՌԱՆՑ ՎԱՅՆԱՍՈւՆԻ...
Ասածս ինչ է՝ նեղսրտելն էլ ձև ունի... Նոր բան չեք կարողանում սովորել, գոնե իմացածներդ մի՜մոռացեք:
Աշոտ Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից: