Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել:
Մրցապայքարի վերջում ևս երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձում է հարվածել հայ մարզիկին: Սադրանքին միանում է նաև ադրբեջանցի մարզիկը, ով ռինգի մեջ թիկունքից հարվածում է Դավիթ Պետրոսյանին:
«Այնուհետև ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները` մոտ 30-ից ավելին մեծահասակ, մահակներով հարձակվում են մեր հավաքականի 11` որից 7 անչափահաս, անդամաների վրա: Եվ այստեղ ել նույն իսկ 12-ամյա հայ մարզիկը այնպես էր կռիվ տալիս իրենից 3-4 անգամ մեց ազերիների հետ, կարցես իրենց հասակակիցը լիներ և մի բան ել ավելին»,- «Այսօր»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը:
Հիստերիայի մատնված ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի Քունկ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի 12-ամյա մարզիկին
Արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրն է: