Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի աջափնյակցիներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մեծարգո վետերաններ 
Շնորհավորում եմ Հաղթանակի տոնի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հաղթանակներ, որոնք կերտվեցին մեր պապերի, հայրերի ու եղբայրների մղածանձնազոհ պայքարի շնորհիվ: Հաղթանակներ, որոնք հպարտությամբ են լցնում սերունդների սրտերը, նաև պարտավորեցնում ու մղում նորանոր սխրանքների: 
Խոնարհվում եմ հերոսի մահով ընկած բոլոր նահատակիների հիշատակի առջև, ովքեր կյանք տվեցին այսօրվա մեր ազատության համար: Հավերժ փառք նրանց: 
Կրկին շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ հարատև խաղաղություն և թող անսասան մնան մեր հայրենիքի սահմանները
»: