Այս տարի քվեարկությունն իրականացվում էր նոր եղանակով։ Սկզբում ներկայացվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները, իսկ քվեարկության արդյունքները ներկայացվեցին համախմբված տեսքով։  

Ձեզ ենք ներկայացնում այն սանդղակները, որոնք հուշում են, թե ինչպես է քվեարկել հանդիսատեսը: 

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք, որ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի արդյունքներով պարզ դարձավ հաղթանակած երկիրը՝ Ուկրաինա։ Այս տարի Ուկրաինան ներկայացնում է Ջամալա անունով երգչուհի, ում մայրը հայուհի է, իսկ նրա իսկական անունն է Սուսաննա։ Ուկրաինայի ներկայացուցիչը ստացավ 534 միավոր։ 

Հայաստանը ներկայացնող հիասքանչ Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը` ստանալով 249 միավոր:  

Շնորհավորում ենք մեր մասնակցին հիանալի ելույթի կապակցությամբ և ինչպես նախկինում նշել ենք՝ մեր Իվետան լավագույնն է անկախ արդյունքներից: