Մի հատ Եվրատեսիլի «Մեծ հնգյակի» զբաղեցրած հորիզոնականներին նայեք էլի. Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան նույնիսկ լավագույն տասնյակում չկան, միայն Ֆրանսիան է վեցերորդ հորիզոնականում։ Գերմանիան ընդհանրապես` վերջին տեղում է։
Այս երկրները ստեղծել են այս մրցույթը, բայց կյանքի նպատակ չեն սարքել դրանում հաղթանակ տանելը, նենց միջինոտ երգիչներ են ուղարկում, առանձնապես ծախս չեն անում։ Էս ոնց որ օշականցի 4–րդ դասարանի էրեխեն Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին էքսկուրսիա գնա։ Այ, թե ինչիա Եվրոպան բարգավաճում, իսկ մենք մնում ենք նույն մակարդակին։ Մարդիկ վաղուց սկսել են տարանջատել կարևորը` ոչ պետքականից, ու իրանց ներուժը, ինչու ոչ, նաև միջոցները ուղղում են կարևորի զարգացմանը։ Նրանք ստեղծել են մրցույթը, որպեսզի մեր, Ադրբեջանի, Ռուսաստանի պես ամբիցիոզ երկրները մասնակցեն, գումարներ ծախսեն։ Այ, երբ մենք էլ սկսենք տարանջատել աղբը, ոչ պետքականը` կարևորից, այ այդ ժամանակ էլ մեզ հետ հաշվի կնստեն, չեն արգելի դրոշ ծածանել ու մի օր էլ գուցե մենք հաղթենք, ու ինչու ոչ` ունենաք հատուկ հյուր Արցախից։
Քանի մենք աղետի գոտին վերացնելու, զենք ու պրոֆեսիոնալ բանակ կերտելու, արտադրություն ստեղծելու փոխարեն կենտրոնացել ենք մանր մունր Եվրատեսիլների վրա, աջ ու ձախ Գերմանիային վայել ծախսեր ենք անում, բայց չենք մոռանում նաև նույն Եվրոպայի մոտ լացել, որ «փող չունենք, մեզ փող տվեք», երկիրը զարգացնելու փոխարեն պետական պաշտոնյան միլիոնները պահումա օֆշորներում, ով, ոնց հասնի, հավաքարարից մինչև նախարար գռփումա ամեն հնարավորը, հա էլ հուսախաբ ենք լինելու, անգամ, եթե անձամբ Մադոննան ներկայացնի Հայաստանը։
Ցույց տուր, որ հարգում ես քեզ, և քեզ կսկսեն հարգել։ Ցավոք մեր մոտ հենց այդ թասիբնա պակասում։
հ.գ. Հա, չմոռանանք, փող հավաքենք, որ եկող տարի Գոհար Գասպարյանը Կիևում լավ ֆռֆռա, հանկարծ հետ չմնա ոչ մի երկրից, բա ամոթ չի՞...