«Եվրատեսիլ-2016» երգի միջազգայն մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը: Այս մասին տեղեկանում ենք wiwibloggs.com կայքից: Օգտատերերի շրջանակում անցկացված քվեարկության արդյունքներով «LoveWave» երգի տեսահոլովակը հավաքել է 12.53% կամ 1,548 ձայն:
Երկրորդ տեղում է Իսպանիայի ( 8.96%), երրորդում Ռուսաստանի ( 8.93% ) ներկայացուցիչների երգերի տեսահոլովակները:
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 12 հազար 357 օգտատեր:
Նշենք, որ եկեր կայացավ մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքներով պարզ դարձավ հաղթանակած երկիրը՝ Ուկրաինա։ Այս տարի Ուկրաինան ներկայացնում է Ջամալա անունով երգչուհի, ում մայրը հայուհի է, իսկ նրա իսկական անունն է Սուսաննա։ Ուկրաինայի ներկայացուցիչը ստացավ 534 միավոր։