Կարծիքներ եմ կարդում, հո չեն գրում։ Պարզվում է բոլորը մուղամատյաց են ... հա՞ , ու՞ր էիք այսքան ժամանակ, բա ֆեյսբուքը լավ ավանդույթ ունի, ինչ գրում եք մնում է հիշողության մեջ ... բա այսօրվա թուրքականացված ռաբիսի դեմ այդքան դեմ գրելս քարկոծել եք վերջին, ամենաէժան բառերով, էլ անեծք, էլ հայոյանք ... կարդում եմ, չէ՞։ Բազմիցս ասել եմ, որ ռաբիսը, են հի՜ն, իսկական, որ հնչում էր գինետներում, պանդոկներում, որ շատ էր համով-հոտով, այսօր աղտոտված է հնարավորինս թուրքական լադերով ու բայաթիով։ Ու նաև ձեր մեղքն է, որ ռաբիսի այդ տեսակը մեծ բեմ է դուրս եկել ու ներկայանում է որպես «հայ մշակույթի» դոմինանտ։ Երկու կոպեկ վաստակելու համար երգիչը ստիպված ռաբիս է երգում, որ հանդիսատեսին հաճոյանա։ Մեղքը ձերն է, «մուղամատյաց», «հակաբայաթի», «արժանապատիվ» հայրենանվերներ։ Առաջ հանդիսատեսն էր ձգտում նմանվել այդքան անհասանելի, բեմին արարող արտիստին, հիմա հակառակն է, ավաղ ։
Այս ի՞նչ կատարվեց, մեկ օրվա մեջ հեղափոխվեցի՞ք... ու՞մ դեմ թաթարական ծագում ունեցող աղջկա՞ )))
Ինքը գոնե իր ազգային ֆոլքլորի տարրերն էր օգտագործել իր երգում ու լավ էլ կատարում էր, բա «հայ» երգիչ-երգչուհիների մուղամները ձեզ այլևս չեն հուզու՞մ, իսկ մեքենաներից հնարավորինս բարձր հնչող այդ երգերի մասին ի՞նչ կասեք, իսկ ռեստորաններում, ուր խելահեղ, ինքնամոռաց պարի եք բռնվում կլկլոցների ու հայալեզու թուրքական երգերի ներքո, այդ պահին չի խանգարու՞մ այդ մուղամը։ Իսկ Էրգրի երգեր, որ հնչում են, եթե ներկաների մեջ մշեցի-սասունցիներ չլինեն, պարող չի լինի, քանի-որ «էսի բա պարելու մուզիկայա՞» դեմքի արտահայտությամբ վազում եք դեպի ձեր սեղանները ...
Հիմնականում այդ մուղամների տակ հնչող, «Երգրի» կենացը , որ խմում եք , մոռանում ե՞ք ձեր տոհմի պատմությունը , վստահ, բոլորդ ինչ-որ Մեծ Հայքի նահանգից եք սերում ... Չեղաաաավ , ազնիվ չի ... մի «ռաբիսի արքա» , այնքան վիրտուոզ է բայաթի երգել , ռեստորանի քեֆչիներից մեկը մոտեցել , ասել է «մեՌՌՌնեմ սրտիդ , դու ոնց-որ իսկական թուրք լինես (սա որպես հաճոյախոսություն)» ու 100$ է դրել գրպանը։ Իմ շատ-շատ տաղանդավոր երաժիշտ ընկերներ , հաճախ իրենց հանապազօրյա հացի գումարը վաստակելու համար , ստիպված նվագակցում են ռաբիս երգիչներին , սիրտ ու հոգի անջատած( ես հո գիտեմ) , որովհետև դուք, «մուղամատիացներ» հենց այդ երգիչ-երգչուհիների համերգների տոմսերն եք սպառում ու պատրաստ եք ոչնչացնելու որևէ մեկի , ով ձեր նախընտրած երաժշտությունը համարում է անարժանապատիվ որևէ հայի համար, անթասիբ ու անհիշողություն ... ու երբ օրինակ է բերվում մեր դարավոր, հարուստ երաժշտական ժառանգությունը , սկսում եք անբարտավան , լկտի բառեր շաղ տալ , այդպիսով ձեզ «քաջ , անթերի , ուժեղ » երևակայելով , դյուզն իսկ չպատկերացնելով ,թե ինչ եք ձեր ... տեսակով , թաքնված կեղծ կամ ինքնաբավ «թագավոր տղու» դեմքով ֆոտոների տակ։ Բա «Կլոն» ֆիլմի սիրահար ծտերը , որ ամեն ինչով ձգտում էին մահմեդական Ջեյդ-հերոսուհուն նմանվել ... էլ մազերով, էլ «մեյքափով», բա այ «աննախադեպներ» , որ գրում եք «էսի լրիվ ցնդել ա» , « լավ իշքան կարելի ա , զզվցրին արդեն» ու էլի բազում «բարձրաշխարհիկ» լուտանքներ , այդ պահին չեք ամաչու՞մ ձեր ապրածի ու ասածի բևեռացումից։
Իվետան հրաշք էր, գեղեցիկ, լավ պինդ վոկալով, լավ կատարումով ու հագուստն էլ խոսելու թեմա չի, հատկապես տղամարդկանց, քանի-որ անկիրք, վուլգար (Իվետայի գեղեցկության դեպքում հակառակն է նորմալ) կարծիքներ հայտնելը ձեր հոգեբանության ու առողջության մասին վատ կանխազգացումներ են առաջացնում։
Այո , իհարկե ինչ փառատոն էլ լինի , ուզում եմ , որ հայը հաղթի , միշտ հաղթի (!) , բայց երբ երաժշտության ոլորտը ներկայացնող , նմանատիպ փառատոնում ՄՇԱԿՈՒՅԹ բառի տակ թաքնված է քաղաքականությունը , ապա այդ դեպքում Իվետան արեց հնարավորինս ամեն-ինչ , դառնալով Միսս Եվրատեսիլ 2016 ,փայլուն ասուլիս տալով , ազատ , անկաշկանդ արտիստիզմով, երկու օրերին էլ լավ կատարումով , Արցախի դրոշը ծածանելով , արգելքին հետևած ինքնաթիռն , իր «Արցախ Իվետա» դրոշով երկինք ելնելով ))) ...
Ինչ վերաբերում է Ջամալային, ապա (հատուկ թերհասների համար եմ պարզաբանում) իր կատարումին բարձր գնահատական տալս բնավ չի թերագնահատում Իվետայի կատարումը։ Նրանք իմ ֆավորիտներն էին այս, ինչպես բազմիցս ասել եմ, ախմախ փառատոնում։
Ջամալային բացահայտեցի, իսկ Իվետային սերս ու գնահատանքս , նա ամեն բան արեց հրաշալի , բրավո , համբուրում եմ ու բարի գալուստ իմ տաղանդավոր , սիրուն աղջկան ։