Ես խնդրում եմ դուք բոլորդ պարոն Բադասյանին զգուշացրեք, որ իր արտահայտությունների մեջ ուշադիր լինի, և ուշադիր լինեն Արցախի հերոսի նկատմամբ հայտարարություն անելուց. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: 

Նշենք, որ Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանը պատմելէ, թե ինչ միջադեպ է տեղի ունեց ապրիլյան իրադարձություններից հետո ԼՂՀ-ում, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այցելել է Արցախ:

«Ես խնդրում եմ ձեզ՝ բոլոր լրագրողներիդ, մեկ անգամ հնարավորություն ունեցեք, ծանոթացեք գեներալ Գրիգորյանի աշխատանքային ռեժիմին: Նրա քնելու ժամը երեք ժամ է, և նա երիտասարդացել է, և այլևս 90-ականների նման կռվում է, և նման միջադեպ լինել չէր կարող»,- ասաց Բաղդասարյանը և նշեց, թե արդեն սկսել են քննադատել այն մարդկանց, ովքեր հերոս են: