Սամվել Աղայանը Հոկտեմբերյանի Մեծ Արմավիր գյուղից է։ Մեկ ամսից նա զորացրվելու է։ Երեկ հարավային սահմանում դիրքերից մեկում ենք եղել։ Դիրքի տղերքից գրեթե բոլորն իրենց մականուններն ունեն՝ Պոնչ, Ճուտ, Կդլո, Եզդի։ Տղերքից մեկը մականուն չուներ և Պոնչը հարցնում է՝ իրեն էլ ուզում ենք Տեր հայր ասել, լա՞վ է։ Ասում եմ հա, նորմալ է։ "Սամվել բայց քո անուն ազգանունը եզդու չէ, կարող է հայ ես",- ասում եմ։ Ծիծաղում է, ասում է՝ չէ, եզդի եմ։ Սամվելի զորացրվելուց հետո նրա եղբայրն է զորակոչվելու՝18-ը լրացել է։ Սամվելի ընտանիքը հողագործությամբ է զբաղվում։ Սամվելն ասում է՝ գնալու է ծնողներին օգնի՝ հող մշակի։
Լուսանկարը՝ Քնար Բաբայանի։
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Էդիկ Բաղդասարյանը: