«Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին: Ես կարծում եմ, դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 94-95 թվականներ հրադադարի համաձայնագրին: Կարծում եմ, որ համաձայնությունն առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով ևս դրական է և դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա նաև նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը: Մյուս համաձայնությունը՝ հունիսին հանդիպելու վերաբերյալ կրկին դրական է և լավատեսորեն է տրամադրում: