Բանը, մանվելենց ԵԿՄ մամլո խոսնակ ոմն Վարդան Արցախի վարչապետի խոսնակ, լայն զանգվածների կողմից հարգված ու սիրված Արտակ Բեգլարյանին հրապարակային դիմում է «արա այ տղա....»

Էդ քեզ ո՞ւմ տեղն ես դրել արա այ Վարդան, որ թույլ ես տալիս Արտակին նման բան ասել: Չափերներդ ճանաչեք...

Նախ լրատվամիջոցի հետ թյուրըմբռնում է եղել, ու Արտակը ճշգրիտ պատասխանել է, որ եթե նման բան է եղել դատապարտում է, հիմա եթե ըստ քեզ նման բան չի եղել ու անգամ Արտակը սխալ է պատասխանել ձեր գեներալի վերաբերյալ, ուրեմն պետք է արա այ տղայով դիմե՞ս: Մամլո խոսնակ ես, սթափվի մի հատ...

2-րդ, ինչ է նշանակում Մանվել Գրիգորյանը որտեղ կուզի կլինի, լսեք, ուշքի էկեք, դուք ապրում եք պետության մեջ, որտեղ ռազմական գործողությունները համակարգվում են պետականորեն, ոչ թե զոռբայաբար...

Հասկանո՞ւմ եք, այ սրա համար չեմ ուզում սրանց նման արտոնություններ ու հարթակ տալ, որ ռազմական գործողություններից հետո սենց չպահեն իրենց...

Հ.Գ. Հայաստանի սահմանները պահողը ՀՀ և Արցախի հանրապետության պետական բանակներնն են ու նրանց, կրկնում եմ` նրանց զորավիգ լինող կամավորական խմբերը, ոչ թե բեզպրիձելով ուր ինչ անել ցանկացող խմբավորումները...

Լուսանկարում` Արտակն է ու ապրիլյան պատերազմի մի քանի հերոսները

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Դավիթ Սանասարյանը: