ՀՀ տարածքում գործող ամենաանպետք նախարարությունը Տրասնպորտի և կապի նախարարաություննա: Այդ կառույցը իր խնդիրներից ոչ մեկ չի կարողանում գոնե նորմալ կատարի: Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր հեռախոսային օպերատորները գռդոն են անում ու մարդկանց նեռվերի հաշվին գումարներ են կթում: 21-րդ դարում մի հատ թեթև անձրևից կամ քամուց հեռախոսի անտենայա կորում ու զանգ չես կարում կատարես, առանց անձրևի ու քամու էլ մի երևելի ծառայություն չեն մատուցում /հատկապես Ucom դարձած Orange-ն իր անպետք հեռախոսներով, որոնք նաղդում է ժողովրդի վրա/:
Երկրի ճանապարհների պատասխանատուների ու ասֆալտապատման մասին չասեմ, բոլորիդ բակերում գոնե մի հատ , մի գնդի համար նախատեսված խրամատ կա փորած, 5 մետրի վրա 50 հատ լյուկ կարա բացած: Դե մայրուղիների մասին խոսալը անիմաստա մեկա դրանք կյանքում չեն նորմալանա:
Մի խոսքով կապի ու տրանսպորտի նախարարությունը անպետք կառույցա, կարելիա փակել մի նորմալ բան մտածել տեղը:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Աշոտ Ասատրյանը: