Երեկ մեր «Առավոտ»-ի կայքում տեղադրվել էր Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Մանվել Գրիգորյանի լուսանկարը, որը որոշ ժամանակ առաջ տարածել էր ԵԿՄ-ն: Սոցցանցերի ընթերցողները նկատեցին, որ Մանվել Գրիգորյանի ձեռքին «Apple» ընկերության կողմից արտադրված ժամացույց է՝ «Apple Watch»-ը: Այս ժամացույցների գինն, ըստ «Apple»-ի պաշտոնական կայքի, սկսվում է 300 դոլարից ու հասնում է մինչև 17.000 դոլար:
Մանվել Գրիգորյանի ձեռքի ժամացույցի արժեքն, ըստ կայքի, 12.000 դոլար է (տես լուսանկարում): Այն պատկանում է «Watch Edition» տեսակին: Այս տեսակի ժամացույցների գները սկսվում են 10.000 դոլարից: Այս ժամացույցի կորպուսը 18 կարատանոց դեղին ոսկուց է: