««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ 40 դատապարտյալ նամակով դիմել են Սերժ Սարգսյանին և խնդրել են իրենց ներում շնորհել՝ խոստանալով ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ և կամավոր զինվորական ծառայության անցնել։ Երեկ հայտնի դարձավ որ Սերժ Սարգսյանը 8 դատապարտյալի նախօրեին ներում է շնորհել, որից վեցը հենց «Վարդաշեն» քրեակատարողականից են և նախկինում նրանք զինվորականներ են եղել և նույնիսկ սպայական կոչումներ են ունեցել։
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Սերժ Սարգսյանին դիմած դատապարտյալների մեջ է եղել նաև պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հայտնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը, որի դիմումը մերժվել է։ Ըստ մեր տեղեկությունների՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ են արձակվել Գեդամ Գաբրիելյանը, Աշոտ Վարդանյանը, Արմեն Ղազարյանը, Զավեն Նալադյանը, Արթուր Ադամյանը և Հրաչ Ալեքսանյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: