««Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես գրել էինք՝ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին և ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին: Նկատենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ այս պաշտոնները թափուր են:

Ինչո՞ւ «Ժողովուրդ»-ի այս հարցին ՊՆ-ից պատասխանեցին, թե իրենք իրավասու չեն մեկնաբանելու Սերժ Սարգսյանի որոշումները: Ի դեպ, նշենք, որ ազատված գեներալներին այսօր ժամանակավոր փոխարինել են իրենց տեղակալները: Սակայն, ինչպես նկատում ենք, այսքանով հեռացումները չեն սահմանափակվի: Մեզ հասած տեղեկություններով՝ պաշտոնանկությունները կլինեն նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում: Ասել է, թե քառօրյա պատերազմի հետևանքով այնտեղ առկա բացթողումների մասով որոշ պաշտոնյաները ևս առաջիկայում կազատվեն պաշտոնից»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: