Ալկոհոլի ազդեցության տակ 16-ամյա աղջիկը դուրս է նետվել ութերորդ հարկի պատուհանից և կենդանի մնացել: Այս մասին Интерфакс գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ մամլո ծառայությունից:

«Հինգշաբթի օրը մոտ ժամը 18:15-ին ոստիկանությունը ստացել է հաղորդագրություն բարձր հարկից մարդու վայր ընկնելու մասին Մերձմոսկովյան շրջանի Պուտիլկովո Կրասնոյարսկ արվարձանում»,- ասել է մամլո ծառայության աշխատակիցը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հաստատել են, որ ութերորդ հարկում գտնվող բնակարաններից մեկում տեղի է ունեցել վեճ մոր և աղջկա միջև, որի ընթացքում 16 ամյա աղջիկը պատուհանից դուրս է նետվել:

Տուժածը, որը պատուհանից դուրս նետվելու պահին գտնվել է ալկոհոլային արբեցողության վիճակում, հոսպիտալիզացվել է գլխուղեղային վնասվածքով, գլխուղեղի ցնցումով, որովայնի բութ վնասվածքով և ազդի կոտրվածքով: Այժմ բժիշկները պայքարում են աղջկա կյանքը փրկելու համար: