Այսօր Ազգային ժողովը միաձայն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը. կողմ քվեարկեց 106 պատգմավոր, դեմ և ձեռնպահ՝ 0:

Նշենք, որ հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել էր, որ նախագծի մշակումը պայմանավորված է 2006 թվականի ապրիլի մեկից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց անձ համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ: