ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը:

Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԲ-ից հայտնել էին, որ մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: