«Ես Սամվել Բաբայանի հետ չեմ հանդիպել, Սամվել Բաբայանի ունակությունների մասին ես տեղյակ եմ, և նրա կատարածը մենք ոչ մեկս չենք մոռանում: Այսօրվա իրադրության մեջ որպես անհատ, որն ուզում է իր ներդրումն ունենալ արցախյան հատվածում, դա իր խնդիրն է, իր իրավունքն է: Մեզանից ոչ մեկը, առավել ևս ես չեմ կարող դրան խոչընդոտել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան՝ պատասխանելով Հայաստան վերադարձած Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասին հարցին:
Լրագրողի հարցին, թե ճի՞շտ է, որ իշխանությունը փակել է Սամվել Բաբայանի՝ բանկերին ունեցած մեծ պարտքերը, Սեյրան Օհանյանն ասաց. «Մնացած բոլոր հարցերը կարող եք տալ այն մարդկանց, որոնք դա իրականացրել են»: