Մայիսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դիտաշտարակի վրա ծառայություն իրականացնող աշխատակցի զգոնության շնորհիվ հայտնաբերվել է ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթներ ամրացված աղավնի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, փաթեթների զննությամբ հայտնաբերվել է 0,02 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման մանրացված զանգված և 0,08 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է թմրանյութ տեղափոխող աղավնի
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:![](https://yn.am/disc/27-05-16/f05aff01374c54f1584df2849aa59a5d.jpg)
![](https://yn.am/disc/27-05-16/39b05f4feba5623737755c61ce668395.jpg)
![](https://yn.am/disc/27-05-16/932de90e9aca6d8a06af7050853e1ab6.jpg)