Մայիսի 27-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Կրպակ» առևտրի կենտրոնի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հայ ֆիդայիների փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում այրվում է «ԳԱԶ 2410» մակնիշի (վարորդ՝ 1974 թ. ծնված Ռ. Մ.) 35 VO 651 պ/հ ավտոմեքենա:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այրվել են ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածն ամբողջությամբ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար. այրվել է դեմքն ամբողջությամբ և երկու դաստակները (1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներ):