Ուկրաինայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ-ի համանախագահ Լեոնիդ Կոժարը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ներկայացնել իրենց քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու համար: Գրում է РБК-Украина կայքը:
Ձետրվարի 5-ին, Կոժարը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացում նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման խաղաղ ճանապարհները:
Համանախագահները Կոժարին տեղեկացրել են անցած շաբաթ Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքների մասին: