Ավստրալիայի և Օվկիանայի բնակիչները ուրբաթ օրը ականատես են եղել արևի անիվաձև խավարմանը: Այս մասին նշում է Кореспондент պարբերականը: 

Խավարում,որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ լուսինն անցնում է Երկրի և Արևի միջով այնքան մոտ, որ ամբողջությամբ փակում է արևը, այնպես որ մնում է միայն «կրակե օղակ», ամենալավ նկատելի է եղել  երկրագնդի հյուսիային հատվածում:

Ավստրալիայում խավարումը տեսնելու համար Կլիվլենդ նահանգ են ժամանել հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Եղանակը պարզ է եղել:

Արևի մասնակի խավարումը դիտարկել են Սիդնեյի աստղադիտարանից: Լուսինը ծածկել է արևի 39 %-ը: Արևի ամբողջական խավարում Սիդնեյում պետք է տեղի ունենա 2028 թվականին