Անգլիայի արևելքում փորձառու պարապլանի մարզիկն անհաջող վայրէջք է կատարել 11 հազար վոլտ հզորությամբ էլեկտրալարի վրա: Բարեբախտաբար մարզիկը կենդանի է մնացել, սակայն այրոցներ է ստացել: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:

30-ամյա Դանիելի վիճակն ավելի է բարդացել, քանի որ ամեն պահի նրա կյանքի համար մահվան սպառնալիք է գոյություն ունեցել: Բացի դա եթե ինչ որ մեկը փորձեր նրան օգնել տեղում կստանար էլեկտրական հոսանքի հարված:

Լարերից ազատվել և ցատկել գետնի վրա Դանիելը կարողացել է միայն 10 րոպեից հետո: Նա ստացել է ձեռքի և ոտքի այրուքներ և տեղափոխվել հիվանդանոց, սակայն հաջորդ օրը արդեն կարողացել է տուն վերադառնալ: Էքստրմի սիրահարը,որը  սովորական կյանքում բիզնեսմեն է, նշել է, որ կատարվածում միակ մեղավորը ինքն է: Նա նշել է, որ ցատկել է նախորդի հետևից և էլեկտրալարերը նկատել է միայն վերջին պահին, երբ արդեն չէր կարող փոխել ուղղությունը:

Տեղական օդային մարզաձևի կենտրոնի ղեկավար Նայջել Դևիսը հայտարարել է, որ այսպիսի « տարօրինակ պատահար» իր յոթ ամյա կառավարման ընթացքում տեղի է ունեցել առաջին անգամ: