«Ամեն ինչ կհասցնենք, բոլորին շնորհավորում եմ, հայ ժողովրդի համար մայիս ամիսը հաղթանակների ամիս է։ Ինչ վերաբերում է տնտեսական բարեփոխումներին, օպտիմալացման և այլն, մենք ժամանակի ընթացքում իրականացնելու ենք, միայն առաջ»,– այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ այսօր վարչապետը Սարդարապատ հուշահամալիրում մասնակցում էր Հանրապետության տոնի առթիվ կազմակերպված տոնակատարություններին:
Վարչապետը նշեց, որ կառավարությունում պաշտոնանկությունները չեն բացառվում, եթե գործադիրը չկարողանա կատարել իր հանձնարարականները։